Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու․ ջրպետկեմիտեի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու․ ջրպետկեմիտեի ղեկավար

14:31 19.07.2018

Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589 մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 հազ. ԿՎտ/ժ էլ. էներգիա՝ 437,684 հազ. դրամ արժեքով: Այս մասին հայտնում է ջրային պետական կոմիտեի կայքը։

Սա մի հատված է ամփոփ հաշվետվությունից, որ ներկայացվել է ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը կայացել է խոշորացված Արագած համայնքում, ջրօգտագործողների, համայնքների ղեկավարների և ՋՕԸ պատասխանատուների մասնակցությամբ:

«Ես այս համակարգին շատ լավ ծանոթ, ոլորտի մանագետ եմ, ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման ակունքում եմ եղել, հետևաբար գիտեմ նաև խնդիրներն ու խոցելի կողմերը: Դրանք միանգամից լուծվող չեն, բայց ամենօրյա ջանադիր աշխատանքն ու յուրաքանչյուր քայլ մեզ ավելի կմոտեցնեն դրանց կարգավորմանը: Մենք միասին պիտի աշխատենք ու արդյունքի հասնենք»,- ջրօգտագործողների հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահը։

Ջրօգտագործողների ընկերությունները, ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները, խոսել են նաև այս տարվա մարտահրավերների մասին, որոնցից առաջինը ջրասակավությունն է։ Առավել ևս նման պայմաններում ջրի արդար բաշխումը խիստ կարևորվում է։ Ջրօգտագործողները ներկայացրել են իրենց մտահոգությունները, դժգոհել որոշ տեղամասերի ջրամատակարարումից, ջրի անհամաչափ բաշխումից։

«Նման վիճակի համար մեղավորը միայն ձեր ընկերությունների պատախանատուները չեն։ Դուք էլ պետք է իրացնեք ձեր իրավունքները, հիշեք, որ որպես ջրօգտագործող պետք է միասին որոշումներ կայացնեք ու մասնակցեք ձեր իսկ ընկերությունների կառավարմանը։ Եթե նախկինում ինչ-ինչ պատճառներով դուք ձեռնպահ եք մնացել դրանից, ապա նոր Հայաստանում պետք է տեր ու պահանջատեր լինեք ձեր իրավունքներին։ Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու։ Խաբեբայություն, գողություն, կոռուպցիա ու աչքակապություն չի լինելու։ Դուք սրանում շատ շուտ կհամոզվեք, խոստանում եմ»,- հայտարարել է տիկին Գաբայանը։

Բնակիչները խոսել են նաև կուտակված պարտքերից, կասկածներ հայտնել ջրաչափության հավաստիության վերաբերյալ։ ՋՕԸ աջակցող թիմի պատասխանատու Կարեն Դադոյանը վստահեցրել է, որ պատրաստ են ցանկացած կասկած ստուգել տեղում, լրացուցիչ ջրաչափություն իրականացնել։ Իսկ կուտակված պարտքերի վերլուծությունը կրկին անգամ հուշում է, որ երկրում գերնորմատիվային հողերի նկատմամբ պետք է հստակ քաղաքականություն իրականացվի, պետք է կանգնել գյուղացու կողքին, աջակցել, որպեսզի կարողանա աստիճանաբար հրաժարվել ամենամյա մշակաբույսերից և անցնի պտղատու այգիների։ Օրվա դրությամբ կուտակված՝ ջրի 16 մլրդ դրամ պարտքից 12 միլիարդը գոյացել է հենց գերնորմատիվային հողատարածքներին մատակարարված ջրի արդյունքում: Որոշ ջրօգտագործողներ էլ անդրադարձան ոռոգման ջրի սակագնին, համարելով, որ այն թանկ է։

Կոմիտեի նախագահը պարզաբանել է, որ ի տարբերություն հանրային մյուս ծառայությունների, ոռոգման ջրի վարձը անփոփոխ է տարիներ շարունակ՝ նաև պետական սուբսիդավորման շնորհիվ և խորհուրդ տվել ոչ թե ջրի էժանացման սպասել, այլ բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը։ Իսկ նրանց, որ անվճար ջուր ու մանանա են խոստանում՝ հետին նպատակներով, պարզապես չհավատալ։ Օրվա հաջորդ հանդիպումն Աշտարակում էր՝ տարածաշրջանի ջրօգտագործող ընկերությունների հետ։ Այստեղ էլ խնդիրները գրեթե նույնն են՝ տեղային առանձնահատկություններով։

Տարածաշրջանը սպասարկող Արզնի-Շամիրամ ջրանցքը սնվում է Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից, և այդտեղ ջրի հորիզոնի հաճախակի տատանումների հետևանքով Արզնի-Շամիրամ ջրանցքի իշխման տակ ընկած հողատարածքների ոռոգումը իրականացվում է ընդհատումներով, ինչը հարուցում է ջրօգտագործողների արդարացի դժգոհությունը: Աշտարակում դժգոհություններ են հնչել նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից։ Կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցրել է զրուցակիցներին, որ լրացուցիչ գույքագրելով խնդիրները, շատ արագ առաջնահերթություններ կսահմանեն և օպերատիվ լուծումներ կտան ջրի բաշխման հետ կապված հարցերին, քայլեր կձեռնարկեն համակարգի էներգամատակարարման խնդիրները ևս արագ կարգավորելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP