Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը․ Արարատ Միրզոյանի ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+35.09 oC

Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը․ Արարատ Միրզոյանի ելույթը

20:15 15.11.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը․

«Պարո՛ն Բարձր հանձնակատար,
Պարո՛ն Պետքարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, որում, վստահ եմ՝ բոլորս մեծապես շահագրգռված ենք։

Ուրախ կլինեի ելույթ ունենալ և խոսել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև զարգացման օրակարգի մասին՝ հանգամանալից ներկայացնելով 2021թ․ մարտի մեկին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ընդգծելով «Եվրոպոլի» և «Հորիզոն Եվրոպայի» հետ մեր կնքած պայմանագրերի, մեկ ժամ առաջ ստորագրված Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի, «Ստեղծարար Եվրոպայի» և «Եվրոյուստի» հետ փոխգործակցության, ինչպես նաև՝ այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը, կիսվել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններով, ինչպես նաև՝ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընդտրությունների մասին, որոնք համապատասխան միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Կցանկանայի վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը Արևելյան Գործընկերության ապագայի և արժեքների վրա հիմնված համագործակցության հանձնառության վերաբերյալ։ Սակայն այս հանդիպումը տեղի է ունենում միանգամայն արտառոց հանգամանքներում, երբ հայ ժողովուրդն ու ժողովրդավարությունը առնվազն 2020 թվականի սեպտեմբերից սկսած գտնվում են ուժի կիրառման մշտական սպառնալիքի ներքո։

Հարգելի՛ գործընկերներ,

Հակառակ գլոբալ զինադադարի մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ լրջագույնս վտանգելով տարածաշրջանային իրավիճակը։ Ավելին, նրանք փորձեցին ստեղծել Եվրոպայում ձգձգվող հակամարտություններն ուժի զանգվածային կիրառմամբ և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ լուծելու փորձի վտանգավոր նախադեպ: Խախտելով զինադադարի մասին երեք պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը վերջապես համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները։

Եվ, այդուհանդերձ, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։ Անվտանգությունն ու իրողությունները չեն կարող կառուցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հազարավոր կորսված մարդկային կյանքերի, կորուստների, տեղահանումների և միջազգային խաղաղության գործընթացի խաթարման հիման վրա։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։ Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։

Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։

Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը:

Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն:

Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

18:35 29.07.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում […] ...

Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

18:30 29.07.2025

Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։ 10 խաղում նա խփել էր […] ...

Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներ

18:21 29.07.2025

Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներ

Հուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնի շրջանակում, ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությամբ հատուկ հրշեջ-փրկարարական տեխնիկայով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվել են հուշարձանների լվացման ու մաքրման աշխատանքներ։ Նպատակը շրջակա միջավայրի բարեկարգումն ու մշակութային հուշարձանների պահպանումն էր։ ՆԳՆ փրկարար ծառայությունը մշտապես լինելով  արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնագծում, նաև ակտիվ մասնակցությունն է ապահովում հասարակության մշակութային արժեքների պահպանման գործում՝ ցուցաբերելով նվիրվածություն, մասնագիտական բարձր […] ...

SHANTNEWS

18:00 29.07.2025

SHANTNEWS

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

17:54 29.07.2025

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

17:48 29.07.2025

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...

BACK_TO_TOP