15:59 19.07.2018
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ֆայր կղզու ափերին շնաձկները հարձակվել են երկու երեխայի վրա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ երեկոյան: Շնաձուկը կծել է 13-ամյա Մեթյու Դոնալդսոնին: Երեխային ալիքը տարել է, հետո նա ոտքի ցավ է զգացել:
«Այդ պահին ոչ թե ցավ էի զգում, այլ ավելի շուտ սարսափ: Դա կատարվեց վայրկյանների ընթացքում»,- պատմել է դեռահասը:
Տղային անմիջապես հոսպիտալացրել են, նա նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից:
Կես ժամ անց շնաձկների հարձակումից ևս մեկ երեխա է տուժել՝ 12-ամյա Լոլա Պոլինան: Աղջիկը խոստովանել է, որ ցավն այդքան էլ ուժեղ չի եղել: Աղջկան նույնպես տեղափոխել են հիվանդանոց և շուտով դուրս գրել:
Փրկարարները խոստովանել են՝ այս կղզում նման դեպք երբեք չէր եղել, սա 70 տարվա ընթացքում առաջին դեպքն էր: Լողափերը ժամանակավորապես փակվել են:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:19 22.08.2025
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն […] ...
20:13 22.08.2025
Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ, նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության […] ...
20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...
19:52 22.08.2025
Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքելՀայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...
19:38 22.08.2025
Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...