19:07 19.07.2018
Հայաստանի կառավարությունը բացատրել է, թե ինչու է հակադրվում ՄԱԿ-ում ՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններ փախստականների վերադարձի մասին Վրաստանի նախաձեռնած բանաձևերին:
«Վրաստանում բավական ցավոտ են արձագանքում ՄԱԿ-ում ՀՀ դիրքորոշմանը: Ինչո՞ւ, օրինակ, չի կարելի ձեռնպահ մնալ քվեարկությունից»,- Վրաստանի «Առաջին ալիք»-ի լրագրողի հարցին պատասխանել են ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ու Արտաքին հարաբերությունների հարցերով Հայաստանի վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Հայկական կողմի մեկնաբանությամբ, թեմայի շուրջ վրացական կողմի հետ զրույցը շարունակվում է երկար տարիներ:
«Մենք ամենաբարձր մակարդակով առաջարկել ենք մեր գործընկերներին, համաձայնեցնում ենք և ձեռնպահ ենք մնում միմյանց դեմ բանաձևերի քվեարկությունից: Դրանից բացի՝ մենք չենք ստորագրի այն հայտարարությունները, որոնք հակասում են Վրաստանի և Հայաստանի շահերին: Մենք դա առաջարկել ենք ամենաբարձր մակարդակով: Վրացական կողմը մինչ օրս պատասխանել է մեզ, որ դա անել չի կարող: Ահա, թե ինչում է գործը»,- վրացական լրատվամիջոցին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի տեղեկությամբ՝ կողմերի միջև կա որոշակի պայմանավորվածություն, որ միջազգային կազմակերպություններում կողմերի միջև առանձին հարցերի շուրջ տարաձայնությունները բացասաբար չեն անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:
«Եկեք խոսենք, եկեք համաձայնեցնենք։ ՄԱԿ-ում կա բանաձև, երբ Վրաստանը հանդես է գալիս Հայաստանի հետաքրքրությունների դեմ»,- նշել է Խառատյանը։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...