17:57 17.11.2021
Հոկտեմբերի 17-ին կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանը։
Մրցանակը ականավոր գիտնականին հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մրցանակի հանձնման հանդիսությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Չի-Ֆուն Չանին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի խոսք և գործ ունի անելու, և աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Չի-Ֆուն Չանի համագործակցությունը Հայաստանի հետ, հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ ապագա կունենա: «ՀՀ կառավարության համար այդ համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ անչափ հպարտ է այս մրցանակին արժանանալու համար։
«ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկության: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և ապահով»,- ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը։
Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ծրարի վրա պատկերված է 2020թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակի 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանը, փոստային բացիկի նամականիշի վրա մրցանակակրին տրվող ոսկե մեդալն է, իսկ փոստային բացիկի վրա՝ 2021թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած ամերիկացի գյուտարար, ինժեներ և մաթեմատիկոս Վիլլիամ Դանիել Հիլլիսը, 2020թ. մրցանակակիր Չի-Ֆուն Չանը, և 2019թ. մրցանակակիր, ճապոնացի գիտնական, «Origami World» տեսության հեղինակ Տակեո Կանադեն:
16:10 30.04.2025
Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտերՀայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...
16:04 30.04.2025
Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումըԿառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով […] ...
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...