13:50 19.11.2021
Լոնդոնից 30 կմ հեռավորության վրա՝ Սլաու քաղաքում, հրդեհ է բռնկվել լեգենդար Pinewood կինոստուդիայում։ Այս մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտնել է The Sun թերթը։
Հրատարակության տվյալներով՝ այրվել են ստուդիական համալիրի մի քանի արհեստանոցներ։ Շինհրապարակից բարձրացել են սև ծխի հսկայական ամպեր:
Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Ըստ տեղի բնակիչների, որոնց մեջբերում է թերթը, շատ ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո ստուդիան բռնկվել է։
Pinewood Studios-ը հիմնադրվել է 1935 թվականին և տարիների ընթացքում եղել է բազմաթիվ արտադրությունների հիմքը՝ լայնածավալ ֆիլմերից մինչև հեռուստատեսային հաղորդումներ, գովազդներ և փոփ տեսահոլովակներ: Այն հայտնի է որպես Ջեյմս Բոնդի ֆիլմերի ֆրանշիզների տուն:
1984 թվականին Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» (1977 թ.) ֆիլմի համար կառուցված տաղավարը, որտեղ հսկայական ջրի բաք էր, որը ամենամեծերից մեկն էր Եվրոպայում, ոչնչացվեց հրդեհից։ 2006 թվականի հուլիսին մեկ այլ հրդեհ բռնկվեց 007 «Կազինո Ռոյալ» ֆիլմի արտադրության ավարտից հետո։ Հետագայում դեկորացիան քանդվեց և վերակառուցվեց մոտ վեց ամսում: Այդ ժամանակվանից տաղավարներում նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Պարսից արքայազնը. Ժամանակի ավազները» (2010 թ.), «Մխիթարության քվանտը» (2008 թ.)։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...