Պարտքի դիմաց խլել էր մեքենան. ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Պարտքի դիմաց խլել էր մեքենան. ոստիկանների բացահայտումը

15:44 19.11.2021

Նոյեմբերի 12-ի երեկոյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ Արմավիրի Երևանյան փողոցի խանութներից մեկի մոտ ծեծել են ամուսնուն, պարտքի դիմաց ապօրինաբար տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։

Օպերատիվ խմբի մի մասը՝ Երևանյան փողոց, մյուսները Նորապատ մեկնեցին։ Պարզվեց՝ ժամը 20։30-ի սահմաններում տուժողի ծանոթը գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և զենքի նման առարկայով սպառնալով՝ նրանից խլել է մեքենան։ «BMW»-ի տերը հիշյալ անձի միայն անունը գիտեր։ Անհրաժեշտ էր պարզել կասկածյալի ինքնությունը, գտնվելու վայրը, հայտնաբերել թե՛ նրան և թե՛ մեքենան։

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի Երևանյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։ Նա Բաղրամյան փողոցում հայտնաբերվեց և, հափշտակած մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ապակե գլանակ՝ յուրահատուկ հոտ ունեցող ածխացած զանգվածի մնացորդներով։

Ըստ բերման ենթարկվածի՝ ապակե գլանակով թմրանյութ էր օգտագործել, իսկ զենքի նման առարկան եղել էր փայտե խաղալիք։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

10:22 10.07.2025

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

10:11 10.07.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

10:00 10.07.2025

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

BACK_TO_TOP