Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը

18:06 19.07.2018

Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն էին իրականացրել: Դրա հետևանքով պետությանը և կազմակերպություններին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

1997թ. օգոստոսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ և 155-րդ հոդվածների հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության տնօրեն Ա. Օրդյանը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասով, 89-րդ հոդվածի 3-րդ մասով և 184-րդ հոդվածով նաատեսված հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես պարզվել էր, որ որպես պաշտոնատար անձ, հանցավոր համաձայնության էր եկել մի ՍՊԸ-ի տնօրենի հետ և, հափշտակելու դիտավորությամբ 1996 թվականի հուլիս ամսվա ընթացքում դուրս գրելով 20.400.000 ՀՀ դրամ, յուրացրել: 1998թ. հունիսին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալների գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

2004թ. օգոստոսին Ա. Օրդյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. օգոստոսի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2017թ. մարտի 16-ին Ա. Օրդյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն, որից հետո նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործով վարույթը կարճվել և դադարեցվել հետախուզումը:

Չնայած այդ հանգամանքնին՝ նկատի ունենալով, որ Ա. Օրդյանի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատ­ճառ­­վել է 20.400.000 ՀՀ դրամի չափով վնաս, 2017թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է հարուցվել դատարան:

Արդյունքում 2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է և արդեն իսկ ԴԱՀԿ-ի կողմից իրականացվում է կատարողական վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

14:21 09.06.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

14:14 09.06.2025

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

14:09 09.06.2025

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

14:04 09.06.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

13:56 09.06.2025

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ

Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP