14:40 10.02.2018
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահմայանն իր խմբագրականում անդրադարձել է Պոլսո պատրիարքարանում կատարվածին՝ խմբագրականը վերագրելով «Աթեշյանի դասերը»:
«Պոլսո պատրիարքարանի շուրջ մի քանի ամիս տևած թնջուկն հանգուցալուծվեց հօգուտ Թուրքիայի իշկանությունների դրածո Արամ Աթեշյանի»,- ասում է Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Էջմիածնում Աթեշյանը խոստանում էր ընդունել փոխանորդի ընտրությունների ցանկացած արդյունք, իսկ այդ ընտրություններում նա խոշոր հաշվով պարտվեց: Ամեն դեպքում, Թուրքիայի իշխանությունները երկու ոտքը դրեցին մի կոշիկի մեջ և բացականչեցին՝ «Ուզում ենք Աթեշյանին և վերջ»:
Ըստ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրի՝ Պոլսում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, թե որքանով է նրանց խնդիրը հետաքրքրում մնացած 10 մլն հայությանը, դժվար է ասել, բայց մի քանի հատկանշական պահ այս պատմության մեջ, այնուամենայնիվ, կա՝ հայերի ոչ միաբան լինելը, անձնական հավակնությունները ընդհանրական շահից վեր դասելը, այն, որ իշխանությունը Թուրքիայում թե այլուր գերադասում է գործ ունենալ սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող տեղական իշխանիկի հետ: Պարզ է, որ Պոլսո պատրիարքը չի կարող հրապարակավ հայտարարել, թե Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Նախորդ պատրիարքներն, այդ թվում՝ առ այսօր դե յուրե այդ պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, գտնում էին այդ նուրբ հարցին առերեսվելուց խույս տալու ճկուն՝ դիվանագիտական ձևը:
«Իսկ ահա Արամ Աթեշյանը ոչ թե խուսափում է այդ ցավոտ հարցին անդրադառնալուց, այլ բավական քսու և շողոքորթ եղանակով առաջ է տանում թուրքական քարոզչության թեզերը», – հավելում է Արամ Աբրահամյանը՝ հիշեցնելով այն օրինակները, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը կամ թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիա: Ցեղասպանության ճանաչման պարագայում Աթեշյանը դատապարտեց, իսկ Սիրիայի դեպքում ողջույնի խոսքեր հղեց: Արամ Աբրահամյանի նկատառմամբ՝ երկու դեպքում էլ հայոց եկեղեցու եպիսկոպոսը կարող էր լռել:
Հարցադրմանը, մի՞թե Պոլիսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսպիսի հռետորական պատասխան է տալիս.
«Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների խամաճի՞կն է, դե թող վայելի իր շեֆերի նվիրաբերած պաշտոնը: Մի՞թե ցանկացած պոլսահայ պարտադիր պետք է առնչվի ապտրիարքարանի հետ: Եթե մարդը հավատացյալ է, ապա նա կարող է կազմակերպել իր հոգևոր կյանքը՝ չշփվելով որևէ եպիսկոպոսի հետ: Նա կարող է գտնել պարկեշտ, համեստ, իսկապես հավատացյալ մի քահանայի և իր շփումները եկեղեցու ու կրոնի հետ իրականացնել այդ անձնավորության միջոցով: Այդպիսի քահանաներ հաստատ կան Պոլոսում», -հավելում է Աբրահամյանը՝ նշելով, որ ընդհանրապես պարկեշտ քահանաներ շատ ավելի հաճախ են հանդիպում, քան պարկեշտ եպիսկոպոսներ: Այդպես է ոչ միայն Թուրքիայում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...