Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

16:07 22.11.2021

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը:

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաև ժողովրդավարության վրա:

Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թևերի ղեկավարների, ինչպես նաև հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների և հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձևը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը կարևոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:

Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության և ընդլայնման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

15:50 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...

Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

15:44 30.04.2025

Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

15:40 30.04.2025

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...

Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին

15:36 30.04.2025

Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին

Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Նիկոլ Փաշինյանը Կառավարության […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ

15:31 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված […] ...

Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

15:25 30.04.2025

Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ […] ...

BACK_TO_TOP