16:48 23.11.2021
Երևանում (Կինոյի տուն) մեկնարկել է ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Քառօրյա սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ԵԱՏՄ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները, որոնք տեղացի մասնագետների հետ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում և կստեղծվեն նախադրյալներ խոչընդոտները կանխելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային սեմինարի անցկացումը՝ նոր համագործակցությունների առումով:
«Սեմինարի շրջանակում ձևավորվում է հարթակ, որը հնարավորություն է տալու ԱՊՀ, Բալթյան երկրների, հետագայում նաև եվրոպական երկրների կինոոլորտի ներկայացուցիչներին քննարկելու ամենաառանցքային հարցերը: Իսկ նպատակների նպատակը համատեղ արտադրության խթանումը և օրենսդրական դաշտում որոշակի կարգավորումներն են, որպեսզի աշխատենք և գործենք միևնույն տրամաբանությամբ, ինչը կհեշտացնի համատեղ աշխատանքը և կինոարտադրությունը առհասարակ»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ սա լավ առիթ է ԱՊՀ տարածքում միմյանց ճանաչելու, մեր հսկայական ժառանգությունն ու արտադրանքը միմյանց ներկայացնելու:
«Սա առաջին լուրջ քայլն է, որ կինոաշխարհի ներկայացուցիչները կարողանան զրուցել միմյանց հետ և քննարկեն ոլորտի զարգացման և համագործակցության ուղիները»,- հայտնել է Արա Խզմալյանը: Նա հույս է հայտնել, որ արտասահմանյան գործընկերները Հայաստանից կհեռանան ջերմ հիշողություններով և լավ գաղափարներով:
««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի ընթացքում իրականացվող աշխատանքները կանցկացվեն 3 հիմնական փուլերով.
Նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ
Սեմինարի շրջանակում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ
Վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:
Այսօրվա միջոցառմանը ցուցադրվել են 2020-2021 թթ. Հայաստանի կինոարտադրությունից հատվածներ: Կինոաշխարհի թե՛ հայաստանյան, թե՛ ԱՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Հաջորդիվ քննարկվելու են նաև մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմները։
Ծրագրի առանցքային նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության համար։
Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...