20:05 19.07.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է նորագույն «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի արձակումն ու թռիչքը: Տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի ՊՆ-ի Youtube-յան կայքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռն արձակվում և ինքնաթիռից վերահսկվում դրա թռիչքը: Բացի այդ՝ ցուցադրվում է նաև արտադրամասը, որտեղ գտնվում են «Բուրեվեստնիկ»-ները:
Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ իրականացվող համալիր աշխատանքները թույլ են տալիս անցնել ատոմային էներգետիկ սարքով հագեցած հրթիռով միջուկային զենքի ռազմավարական համալիրի ստեղծմանը:
«Բուրեվեստնիկ»-ն առաջին անգամ ներկայացվել էր 2018 թվականի մարտին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դաշնային ժողովին ուղղված տեսաուղերձում:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...
20:00 18.05.2025
Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...
19:35 18.05.2025
Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ինՄայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...
19:15 18.05.2025
Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղումՄայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
18:55 18.05.2025
Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԹեհրանումԻրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...
18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...