21:50 19.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:
2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ.Նալբանդյանի հետ, վաճառել է ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չի մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:
Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաև նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ կատարված հափշտակության հետևանքով պատճառված վնասը կազմում է 3.069.940 ՀՀ դրամ:
2018 թվականի հուլիսի 19-ին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են:
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...