Ադրբեջանը վախենում է ճշմարտությունից. Ադրբեջան այցելած հայ բլոգերը Երևանից տեսանյութ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանը վախենում է ճշմարտությունից. Ադրբեջան այցելած հայ բլոգերը Երևանից տեսանյութ է հրապարակել

13:31 20.07.2018

Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որը ադրբեջանական սպառնալիքների հետևանքով հանգրվանել է Հայաստանում, Երևանից տեսանյութ է հրապարակել:

Բլոգերը YouTube-ում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները իրեն թույլատրել են հրապարակել իր գտնվելու վայրը:

Բլոգերը պատմում է այն մասին, որ վերջին օրերին շատ է հոգնում, սակայն հանգստանալու ժամանակ չկա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն իր և իր ընտանիքի հանդեպ հետապնդումներ են սկսել:

Բլոգերի խոսքերով՝ սա արդեն «վտանգավոր խաղ» է:

«Ինձ զգուշացնում էին, որ Ադրբեջանը կարող է գալ ոչ միայն իմ, այլև ընտանիքիս հետևից: Ես ասում էի՝ ո՛չ, հնարավոր չէ, հիմա 90-ականները չեն, հիմա 21-րդ դարն է, չի կարող նման բան լինել:  Պարզվեց՝ ես սխալվեցի: Նրանք  եկան իմ քաղաք, իմ թաղամաս և սկսեցին հարցուփորձ անել իմ մասին, թե արդյոք գիտե՞ն Վլադիսլավ Մովսեսովին, որտե՞ղ են ապրում իմ ընկերները, հարազատները:

Քանի դեռ չեմ հրապարակել Արցախի վերաբերյալ տեսանյութս, նրանք օրենքով ինձ ոչինչ չեն կարող անել և սկսել են գործել «սև» ճանապարհով: Հաջորդ օրը մայրս նկատել է, որ մեր շքամուտքի մոտ մարդիկ են շրջում: Այժմ այս ամենը կապված է ոչ միայն ինձ, այլև շրջապատիս հետ, ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում, ամենաշատը նրանք վախենում են ճշմարտությունից»,- ասել է Վլադ Մագան:

Բլոգերը նշել է, որ Արցախի վերաբերյալ տեսանյութը շուտով հրապարակվելու է: Նա մեծ զեկույց է պատրաստում, որում արտացոլվում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցների միջոցով կառավարում մարդկանց և տանջում՝ հաշվեհարդարի սպառնալիքով:

 

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=giu5oqxgCJo

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP