Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

14:34 02.12.2021

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինիս տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:

Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցություն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

12:19 26.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

12:11 26.06.2025

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

11:59 26.06.2025

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

11:55 26.06.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես վերակառուցենք Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը լինի և չներառի հարստացում», – ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված […] ...

BACK_TO_TOP