Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+16.09 oC

Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին

13:59 03.12.2021

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ:

Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վեռնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:

Համերգին ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, արվեստագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Ֆրանսիայից. ներկա կլինեն նաև Վեռնոյի ընտանիքի անդամները:

Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վեռնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ները:

Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը ողջունել է G7 խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

19:30 19.04.2024

Արարատ Միրզոյանը ողջունել է G7 խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է G7-ի արտգործնախարարների՝ Իտալիայում հանդիպման ավարտին տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: «Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել […] ...

Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան

19:26 19.04.2024

Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: «Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: […] ...

Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:22 19.04.2024

Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Պարզվել է, որ նախկինում խոհանոցներում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները շտկվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների […] ...

Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

19:18 19.04.2024

Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և […] ...

Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռում պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին

19:14 19.04.2024

Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռում պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին

Ապրիլի 19-ին դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռում պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառային: Ինչպես տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացումը: ...

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

19:06 19.04.2024

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչու 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն […] ...

BACK_TO_TOP