16:54 03.12.2021
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ այսօր մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։
ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։
Նարեկ Մկրտչյանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումների վերացումն ու նրանց համար առավել մատչելի պայմանների ապահովումն, ընդգծել է վերջիններիս և մասնավորապես՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը․
«Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և մի շարք այլ ծառայություններ»։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության և հասարակության դերը, կարևոր նախադրյալ է համարել ԱԺ կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը․
«Մենք քաջատեղյակ ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից և մեր ամենօրյա աշխատանքի միջոցով փորձում ենք միջավայրն առավել հարմարավետ դարձնել նրանց համար։ Այս գործում պետք է շարունակենք համատեղել ջանքերը, որպեսզի վերջիններս ունենան հավասար հնարավորություններով ապրելու, իրենց իրավունքներն իրացնելու և՛ օրենսդրական, և՛ կիրառական հնարավորություններ»։
Մասնակիցների ելույթներին հաջորդել են նախ՝ պանելային, ապա թեմատիկ քննարկումները, որոնցում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրմանը, կրթության և զբաղվածության ապահովմանն, ինչպես նաև տեղեկատվական և ֆիզիկական մատչելիությանն առնչվող մի շարք հարցերի։
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...
16:37 08.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...
16:30 08.07.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարարԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...