Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ վարչապետին

18:58 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որի ընթացքում խոսել է 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող օպերատիվ ծառայողական գործունեությանը, համակարգի առաջ դրված խնդիրների ու դրանց լուծումներին վերաբերող հարցերի շուրջ:

«Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է ոստիկանության գործունեության կարևորությունը՝ ՀՀ-ում օրինականություն հաստատելու ու համակարգային փոփոխություններ տեսնելու գործում՝ նշելով, որ կառավարության ու ոստիկանության համատեղ ծրագրերն առավելագույնս թափանցիկ են իրականացվում:

ՀՀ կառավարության ղեկավարի կողմից բարձրացված հաջորդ հարցը կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարին էր վերաբերում: Այս գործում հատկապես կարևորվել է օրինականության սահմաններում կատարվող գործունեության մասին, որի ընթացքում կբացառվեն քաղաքական հետապնդումներն ու այլ դրդապատճառներով պայմանավորված գործողությունները:

«Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախանցում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին:

Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի և բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեթյան այս տեսակն ընդհանրապես բացառենք և ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Խոսելով հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման մասին, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ թավշյա հեղափոխությունից հետո երկրում իրավապահ համակարգում ակնառու փոփոխություններ են գրանցվել: Օրինականության խախտումներից խուսափելու համար, ըստ վարչապետի, այնուամենայնիվ, պետք է պահպանել չափավոր խստություն:

«Որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու համար՝ նշելով, որ ոստիկանությունն անում է ամեն բան, հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ու հասարակական կարգի պահմանման համար:

«Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերի Օսիպյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP