20:45 20.07.2018
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը: Արդեն մեկ տարի ՄԱԶԾ-ն զբաղվում է հանրային տարածքների վերաօգտագործման ծրագրերով և համապատասխան մեխանիզմների մշակմամբ:
Լիլիթ Միդոյանը խոսել է ՄԱԶԾ-ի կողմից մշակված ծրագրի և այն իրականացնելու մասին, միաժամանակ նշել, որ հանրային տարածքի վերաօգտագործման համար կարող է դիտարկվել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումը:
Խոսվել է նաև տարածքի բնակիչների ներգրավվածությամբ բակային մշակույթի ձևավորման գործընթացի մասին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը առաջնահերթ է համարել կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք անմիջականորեն ուղղված են բնակիչների կյանքի որակը բարելավելուն՝ հիմնական շեշտը դնելով բազմաբնակարան շենքերի խնդիրներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները:
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...