Շիրակի մարզի դատախազությունը սկսել է ուսումնասիրել 11 տարի առաջ կասեցված քրեական գործերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզի դատախազությունը սկսել է ուսումնասիրել 11 տարի առաջ կասեցված քրեական գործերը

11:42 21.07.2018

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հուլիսի 20-ին եղել է «Շանթ»հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հյուրն ու խոսել կրթական, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտներում բացահայտված, ուսումնասիրման փուլում գտնվող չարաշահումների և ապօրինությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև տարիներ շարունակ չբացահայտված, կասեցված քրեական գործերին, որոնք հիմա նորից օրակարգում են:

«Մեր կողմից ուսումնասիրման առարկա է դարձել 2007թվականից մինչ օրս մարզի տարածքում արձանագրված սպանությունների ու սպանության փորձերով հարուցված քրեական գործերը, այն գործերը, որոնք գտնվել են կասեցված վիճակում, այսինքն որպես մեղադրյալ ենթակա անձի ինքնությունն անհայտ լինելու պատճառով»,- ասել է Կարեն Գաբրիելյանը:

Նա նշել, որ 13 քրեական գործեր գրավոր ուզել են նախաքննական մարմնից, ուսումնասիրվել են և քննիչներին տրվել են առարկայական քրեական գործերից բխող ցուցումներ: Դատախազը նաև ուսումնասիրել է տվյալ քրեական գործերով կազմված օպերատիվ գործերը:

«Եթե ես իմ ձեռքի տակ ունենամ տվյալներ, որ քրեական գործով վարույթը կասեցվել է որևիցե պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում իմ կողմից անմիջապես  զեկուցագիր կգրվի և այդ գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն»,-ասել է Շիրակի դատախազը:

Նա ավելացրել է, որ վերսկսվել են նաև 2015 թվականին Գյումրիի Մհեր ՄԿրտչյան փողոցի դաժան սպանության գործը, երբ իրենց բնակարանում սպանվել էին մայր ու դուստր, իսկ բնակարանը տակնուվրա էր արված: Վերսկսվել է նաև Կամո փողոցի իր բնակարանում սպանված Արթուր Հարությունյանի սպանության գործը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

BACK_TO_TOP