10:22 21.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջևանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։
ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք լինի, եթե ասենք, որ քննության փոխարեն շատերը պլստացել են գումար, այն է՝ կաշառք տալու միջոցով:
«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս պաշտոնանկությունները վարորդական իրավունքների վաճառքի ավարտը կարող են լինել: Ճանապարհային ոստիկանության կողմից իրեն տրամադրված նյութերի համաձայն, 2016 թ. Երևանում գործնական քննությամբ տրամադրված վարորդական իրավունքների թիվը 60–70% էր, այսինքն՝ երեք քննություն հանձնողներից երկուսը հաղթահարում էր շեմը, մեկը պետք է վերահանձներ: Մինչդեռ Կոտայքի մարզում, որտեղ ավելի փոքր է բնակչությունը, տրամադրված վարորդական վկայականներն ավելի շատ են եղել:
Վարորդական հասարակության շրջանում գիտեն, որ Երևանում քննություն չհանձնելու դեպքում կարելի է գնալ Կոտայքի ՀՔԲ ու այնտեղ շատ հեշտ ստանալ վկայական: Ըստ Ղահրամանյանի՝ Կոտայքում քննություն հանձնողների 90–98%–ը վկայկան էր ստանում: Նույն պատկերն էր նաև Արարատի և Արմավիրի մարզերում: 2017 թ. պատկերն էլ ավելի վատն էր: Բոլոր մարզերում մոտ 100% արդյունավետություն կար գործնական քննության համար, նույնը 2018 թ. առաջին չորս ամիսների տվյալների համաձայն:
Ղահրամանյանի խոսքով՝ այստեղ մի քանի ենթադրություն կարող է լինել. կա՛մ այդ թեստային տարբերակները շատ հեշտ են, կա՛մ քննություն հանձնողները շատ խելացի են, կա՛մ այլ ձևով է ընթանում քննությունը»:
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...