19:21 12.02.2018
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում (Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք, հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Իտալական IDS (Ingegneria Dei Sistemi) ընկերության կողմից արտադրված IDS Colibrì կոչվող փոքր անօդաչու թռչող սարքը հատուկ նախագծված է արտակարգ իրավիճակներում աշխատանքներ ծավալելու՝ մասնավորապես օդային տարածքի ուսումնասիրություն և քարտեզագրում իրականացնելու համար։ Սարքի ֆունկցիոնալ կարողությունները, ինչպես նաև դիմացկունությունն արդեն իսկ փորձարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում գործող բազմաթիվ պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Իտալիայի ոստիկանության և Իտալական Կարմիր Խաչի կողմից։
Անօդաչու թռչող սարքը ձեռք է բերվել հետևյալ նպատակներով․
• Զարգացնել ԱՌՆԱՊ հիմնադրամի անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով ծառայություններ մատուցելու կարողությունները, մասնավորապես՝ փրկարարական հետախուզական աշխատանքներում, ռիսկերի մոդելավորման, քաղաքաշինության և այլ ոլորտներում։
• Զարգացնել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունները, մասնավորապես՝ ուսանողներին սովորեցնել կիրառել անօդաչու թռչող սարքեր, իրականացնել վտանգավոր տարածքների նկարահանումներ, ռիսկերի մոդելավորում և այլն։
Սարքը կիրառվելու է նաև վերոնշյալ ծրագրի իրականացման թիրախ հանդիսացող Ստեփանավան և Կապան համայնքների երիտասարդական նորարարական կենտրոններում՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին գործնականում կիրառել անօդաչու թռչող սարքեր։
Վերոնշյալ համայնքների երիտասարդական նորարարական կենտրոններում ստեղծվելու են ռոբոտաշինության լաբորատորիաներ, որտեղ երիտասարդները կսովորեն նաև ստեղծել անօդաչու թռչող սարքեր։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չկա անօդաչու թռչող սարքերի կիրառման հետ կապված իրավական կարգավորում կմշակվի համապատասխան օրենսդրական փաթեթ, որը կներկայացվի կառավարության հաստատմանը:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...