16:17 21.07.2018
Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է:
Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել:
«Դա խոսում է այն մասին, որ լիճը բարվողք վիճակում չէ, ճահճացում է տեղի ունենում: 2012 թվականից նորից սկսեցինք իջեցնել լճի մակարդակը պարբերաբար, նորից սկսեցինք ավելի շատ բացթողումներ անել: Մենք այն ժամանակ խնդրում էին կառավարությանը դա չանել, որովհետև վտանգում ենք լիճը: ի վերջո, մենք լճի փոխարեն կունենանք ճահիճ: Դա միայն էկոլոգիական ծնդիր չէ: Ջուրը հետո չենք կարող օգտագործել նաև ոռոգման համար»,- ասել է Դանիելյանը:
Բնապահպանը նշել է, որ ժամանակին ուսումնասիրել են լիճը և զարմացել, թե ինչպես է լիճն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանն ու իջեցմանը: Ըստ նրա՝ հենց ջրի մակարդակը բարձրացնում ես, ջրի որակը մեկ տարվա կտրվածքով դեպի լավն է գնում, երբ իջեցնում ես, անմիջապես վատանում է:
«Այն, ինչ ծրագրավորված էր, որ պետք է մաքրման կայաններ լինեին, ափերը պետք է լուրջ նախապատրաստեինք, չարեցինք, գետերը պետք մաքրեինք: Այն ջուրը, որ գետերը բերում են լիճ, փոխանակ օգուտ տան, մի բան էլ վնասում են: Գեոգեն նյութեր են առաջանում, բայց այդտեղ քաղաքներ ու գյուղեր կան, ջրահոսը գալիս է լիճ ու վնասում: Սրան զուգահեռ ջրի մակարդակը բարձրացնելու փոխարեն վերջին տարիներին գրեթե միշտ իջեցնում են: Լիճը չի կարողանում ինքնամաքրվել ու գնում է ճահճացման, լճերի մահը հենց ճահճացումն է, սա լճի արձագանքն էր, իհարկե, բարձր ջերմաստիճանը նաև նպաստեց այս գործընթացին»,- ընդգծեց բնապահպանը:
Կարին Դանիելյանը տեղեկացրեց, որ դրական տեղեկություններ արդեն ունի: Էկոլոգիայի ինստիտուտից գնացել են հետազոտման և արդեն իսկ քայլեր են արվում ջրիմուռների վերացման համար: Նա հույս հայտնեց, որ շուտով ավելի բարենպաստ պայմաններ կլինեն: Ինչ վերաբերում է ձկներին, բնապահպանն ասաց, որ դեռևս խնդիր չի ֆիքսվել` ձկները կարողացե՞լ են խույս տալ ու այլ տարածքներ տեղափոխվել:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...