Թալիբները հերթական արգելքներն են սահմանել կանանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Թալիբները հերթական արգելքներն են սահմանել կանանց համար

08:29 27.12.2021

Աֆղանստանի առաքինության քարոզման և արատների կանխարգելման հարցերով նախարարությունը հրաման է արձակել այն մասին, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը չպետք է տեղափոխեն այն կանանց, ովքեր առանց հարազատ տղամարդու կուղևորվեն 72 կմ-ից հեռու։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Սադել Ակիֆ Մուհաջիրի խոսքով՝ թալիբները նաև կոչ են անում տրանսպորտային միջոցների բոլոր տերերին ծառայություններ մատուցել միայն այն կանանց, ովքեր կրում են հիջաբներ։

Բացի այդ, հանրային ավտոտրանսպորտում արգելվում է երաժշտություն միացնելը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում արգելվել է կանանց բուժել՝ առանց ուղեկցող տղամարդկանց։ Արգելվել են նաև կանանց մասնակցությամբ հեռուստահաղորդումները։ Արգելվել են բոլոր ֆիլմերն ու սերիալները, որոնք հակասում են իսլամական օրենքներին ու աֆղանական ավանդույթներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպման

11:13 21.07.2025

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպման

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...

Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնել

11:00 21.07.2025

Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնել

Հուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, […] ...

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

10:45 21.07.2025

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

10:32 21.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:20 21.07.2025

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

10:09 21.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP