ԱՄՆ-ն նահանջեց․ Չինաստանից պաշտոնյաների համար Օլիմպիական խաղերի վիզա են խնդրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

ԱՄՆ-ն նահանջեց․ Չինաստանից պաշտոնյաների համար Օլիմպիական խաղերի վիզա են խնդրում

19:04 27.12.2021

Միացյալ Նահանգները Չինաստանին  դիմում է ուղարկել որոշ ամերիկացի պաշտոնյաների համար վիզա ստանալու նպատակով, որոնք, չնայած նախկինում հայտարարված դիվանագիտական ​​բոյկոտին՝ մտադիր են մասնակցել Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ամերիկյան կողմից դիմում ենք ստացել ԱՄՆ պաշտոնյաների վիզաների համար: Ի պատասխան Միացյալ Նահանգների կառավարության պատվիրակության  այս դիմումի, մենք կգործենք միջազգային կանոններին համապատասխան: Չինաստանը կքննարկի այս հարցը փոխադարձության հիման վրա»,-ասել է նա:

Չժաո Լիցզյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Վաշինգտոնը, չսպասելով Պեկինից Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերին, հայտարարեց, որ ամերիկացի պաշտոնյաները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին։

«Մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ Միացյալ Նահանգները գործի օլիմպիական ոգուն համապատասխան և դադարեցնի  Պեկինի ձմեռային խաղերը քաղաքականացնելու հայտարարությունները»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի մասին, ինչը ենթադրում է պաշտոնյաների ՉԺՀ մեկնելուց հրաժարում։ Սակայն խաղերին կմասնակցեն ամերիկացի մարզիկները։ ԱՄՆ-ի այս նախաձեռնությանն աջակցել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Կանադան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

12:32 26.06.2025

3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

12:23 26.06.2025

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

12:19 26.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

12:11 26.06.2025

Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ Իտալիայում

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...

SHANTNEWS

12:00 26.06.2025

SHANTNEWS

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

11:59 26.06.2025

ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել ԱՄՆ ուժերի կողմից Իսլամական Հանրապետությունում գտնվող թիրախների վրա վերջերս հասցված հարվածների հետևանքով, ասվում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի գրավոր հայտարարության մեջ։ «ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ կան հավաստի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանի միջուկային […] ...

BACK_TO_TOP