17:40 22.07.2018
Սիրիան և Հարավային Օսիան ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների մասին։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Վալիդ Ալ-Մուալեմը և Դմիտրի Մեդոևը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ Մեդոևն այցով գտնվում է Դամասկոսում։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև տարբեր ոլորտերում հարաբերությունների զարգացման կարևորությունը»,-նշվում է հայտարարությունում։
Ալ-Մուալեմը Հարավային Օսիայի ԱԳ նախարարին պատմել է Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների զարգացման մասին՝ահաբեկչության նկատմամբ կառավարական բանակի և նրա դաշնակիցների հաղթանակների լույսի ներքո։
Սիրիան Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է մայիսի վերջին։ Դրանից հետո Թբիլիսին սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ընթացակարգ։
18:46 26.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետՀունիսի 25-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին […] ...
18:38 26.06.2025
Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:30 26.06.2025
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումըԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...
18:20 26.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...
18:12 26.06.2025
Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասինԻսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...
18:07 26.06.2025
Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր ՎարդանյանՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...