Պարտավոր ենք գնալ բարեփոխումների, որոնք կստիպեն բոլորիս առավելագույնի հասցնել անձնական պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ Անդրանիկ Փիլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Պարտավոր ենք գնալ բարեփոխումների, որոնք կստիպեն բոլորիս առավելագույնի հասցնել անձնական պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ Անդրանիկ Փիլոյան

12:06 31.12.2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով․

«ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ,

Ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը: Շոշափելի են հաջողությունները փրկարարի մասնագիտական զարգացման, ծառայության տեխնիկական վերազինման, համայնքների հետ համագործակցության նոր նշաձող սահմանելու, քաղաքացիական պաշտպանության, հանրության իրազեկման ուղղություններով:

Փաստ է, որ համակարգն այսօր անվերապահորեն վայելում է հասարակության վստահությունը, և դա յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի, անձնուրաց և նվիրումով աշխատելու արդյունքն է:

Սիրելի՛ գործընկերներ, 2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները, առավելագույնի հասցնել յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը՝ ապագայի հանդեպ։ Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, հայոց պետականության հետագա ամրապնդման միակ ճանապարհը՝ յուրաքանչյուրիս բարեխիղճ, տքնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է մեր գործին:

Ամանորյա տոները բոլորիս համար հույսի, վերականգնման և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդ ունեն։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով։

Մաղթում եմ, որ գալիք տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն և նոր ձեռքբերումների վճռականություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

13:32 08.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

13:25 08.07.2025

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

Բաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

13:18 08.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

13:09 08.07.2025

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։  Չորս տուժած տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP