16:42 13.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով ապօրինի ծառահատումների գործով մեծաթիվ քրեկան գործերը հարուցվել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի աջակցությամբ Հայաստանի անտառածածկի ուսումնասիրություն կատարվեց և պարզվեց, որ հատկապես Լոռիի ու Տվուշի անտառները ցանցի են վերածվել:
«Էդ նույն տարածքներում գնումա շատ ուժեղ վերականգնում», – այսօր ասուլիսի ժամանակ վստահեցրել է գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ըստ Պողոսյանի՝ պետությունը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածակը 11-ից հասցնել 20.1 տոկոսի:
«Այսինքն դա նշանակում է կրկնակի ավելացնել: Իսկ դա նշանակում է, որ մենք տարեկան պիտի դուրս գանք 7, 8 հազար հա», – ասել է Պողոսյանը:
SHANTNEWS-ի հարցին իսկ դուրս կգա՞ք, գլխավոր անտառապետը պատասխանել է:
«Կան և ծրագրեր և հիմա ոնց որ էդ բանը կա Մաքուր Հայաստան, հիմա սկսվում ա Կանաչ Հայաստան»:
Լրագրողների այն նկատառմանը, թե եթե «Մաքուր Հայաստան»-ի նման լինի,հնարավոր է, որ «Կանաչ Հայաստան»-ն իրականություն չդառնա, հանրապետության գլխավոր անտառապետն ասել է, որ կարևորն այն է, որ պրոցեսը սկսվի:
«ՄԱԿ-ի ծրարգրերով մոտ 5000 հա անտառվերականգնման աշխատանքներ պետք է լինեն, այս տարի 2000-ից 2500 հա պետք է արվի: Սա միայն ՄԱԿ-ի ծրագրով: Մենք մեր սեփական եկամուտներից ենք անելու: Արդեն մշակվում է ևս մեկ ծրագիր, որով 4700 նոր անտառ պետք ա հիմնվի: Այսինքն հիմա մենք մոտեցել ենք այն քայլերին, որ մենք հիմա ուզում ենք ներդրումներ անենք: Մեր բյուջեի գումարներն ա ավելանալու, էս վերջին տարիներին առաջին անգամ բյուջեն տվել ա անտառշինության համար գումար, 10 քանի տարի չի տվել, մոտեցումները փոխվում են», – հավելել է Պողոսյանը:
Ինչ վերաբերում է անտառածածկին ընդհանարպես, ապա այն Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքերով, 332 հազար 333 հեկտար է, բայց, բնականաբար շատ ավելին կլիներ, եթե անտառհատումները շատ չլինեին: Ինչ վերաբերում է վերականգման աշխատանքներին:
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...