16:35 23.07.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր անդրադարձել է Փանիկում կատարվածին ու դրա շուրջ բարձրացված աղմուկին:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող բնակիչները, դուրս վազել տներից, երեխաներից մեկն անգամ վախից ուշաթափվել է։ Կատարվածին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Փանիկում ռուսական զորքերի զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը սխալ էր։ Այստեղ մեղքի բաժին ունի և՛ ռուսական և՛ հայկական կողմը։
Թեման առիթ է տվել, որպեսզի քաղաքագետը խոսի նաև հակառուսական տրամադրությունների աճից: Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ դա մի ամբողջ լեկցիա է, դրա համար առանձին հարցազրույցի է հրավիրել, իսկ ընդհանուր գծերով այսպես բնութագրել.
«Դա զգացվում է բոլոր հետխորհրդային երկրներում: Այսինքն՝ մարդիկ, որոնք կասկածով են վերաբերվում Ռուսաստանի և նրա քաղաքականությանը, կան: ԽՍՀՄ փլուզումից 20-25 տարի հետո դա սովարաբար դեռ լինում է: Տեսեք, Ադրբեջանը Ռուսաստանի հետ զենքի գործարքի մեջ է դեռ սկզբից՝ սկսած 1991 թվականից: Ավելին, Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի տարածքում ավելի շատ զենք-զինամթերք մնաց, քան Հայաստանում: Բայց այս թեմայով զարգացող խոսակցություններ մենք տեսնում ենք մոտավորապես վերջին 6, 8, 10 տարիների ընթացքում: Եվ այդ խոսակցություններն աճում են: Դա բնական պրոցես է: Դրա հետ պետք է ապրել և հակազդել: Կան մարդիկ, որոնք տարբեր կերպ են վերաբերվում Ռուսաստանին:
Ըստ քաղաքագետի՝ կան սոցիոլոգիական հարցումներ: 2011-2016 թվականների ընթացքում Հայաստանում մինչև 5 տոկոսով ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ընտրում են ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրոպան:
«Սա շատ մեծ թիվ է, շատ մեծ: Երիտասարդների և երևանցիների դեպքում այս թիվը շատ ավելի մեծ է», – հավելել է քաղաքագետը:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...