17:17 13.02.2018
Օրեր առաջ SHANTNEWS-ի հետ զրույցում «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ասել էր, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք, սակայն կոծկել են անօրինականությունը և չեն հայտնել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
Այսօր Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչ նորություն կա՝ կապված այս գործի հետ:
«Ստուգող խմբն արդեն տեղում է, ստուգման արդյունքներն անպայման կհրապարակվեն, կճշտվեն` էդ 600 ծառերն իսկապես «Արևիկ» ազգային պարկի տարածքո՞ւմ են, թե՞ համայնքային տարածքներ են: Ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրատվամիջոցներին»,- ասել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ծառահատումներին, Սարգսյանի խոսքով, դրանք վերջին մի քանի ամսում խիստ կրճատվել են: Ձերբակալվածներ կան, անտառապահների մեջ վախի մթնոլորտ է ստեղծվել, որ իրենք էլ կարող են ձերբակալվել, ուստի շատերը ձեռնպահ են մնում:
Սարգսյանի հավաստմամբ՝ արվելու է հնարավորը ապօրինի անտառահատումները նվազագույնի հասցնելու համար:
17:42 03.05.2025
Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերըԱմերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...