17:56 23.07.2018
ՀՀ Ոստիկանությունիդց հայտնում են, որ Հուլիսի 21-ին՝ ժամը 20:35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:
Մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկերը՝ Ղազախստանի քաղաքացի, 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի թերակղզու խաչմերուկում:
Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ և անկանոն, խնդրել են կանգնել:
Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ և մեկ կարպետ, դիմել են փախուստի:
Հուլիսի 22-ին՝ ժամը 13:20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 1990 թ. ծնված Արա Մ.-ն և 1992թ. ծնված Վիգեն Հ.-ն:
Արա Մ.-ն և Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...