21:39 13.02.2018
Առավոտյան իմացա՝ այսօրվա իմ ռեպորտաժը հարսանիքի մասին է լինելու: Սկզբում տարօրինակ զգացողություն ունեցա: Երբևէ հարսանքի մասին չեմ գրել, բայց մտահոգությունն անցավ, երբ պարզվեց՝ հարսանիքը սովորականներից չէ. «Մեր տունը» կազմակերպության սաներից մեկն է ամուսնանում:
Երբ հասանք «մեր տուն», տոնն արդեն մեկնարկել էր: Արտաքուստ ոչ մի բան չէր հուշում, որ ոչ սովորական հարսանիք է:
Օրվա գլխավոր հերոսը՝ Մարիամը, իր սենյակում էր՝ շրջապատված հարսնաքույրերով, մեկի փոխարեն՝ 16: Պատրաստվում էր: Բացառության կարգով մեզ էլ ներս թողեցին:
«Այս տունը ինձ շատ բան է տվել, այս տան շնորհիվ ես շատ հաջողությունների եմ հասել»,- ասաց Մարիամն ու շարունակեց՝ իր հաջողությունների համար պարտական է «Մեր տանը»:
«Մեր տան» օգնությամբ 2 տարվա ընթացքում Մարիամը երկու մասնագիտություն է սովորել՝ խոհարարի և մերսողի, դեռ նպատակ ունի բարձրագույն կրթություն էլ ստանալ: Ասում է՝ ամուսինն այդ հարցում էլ կաջակցի:
Հյուրասենյակում «Մեր տունը» կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանին ենք տեսնում: Հուզված է: Հաստատելու համար հարցնում եմ:
«Այո, շատ հուզված եմ , և զարմանում եմ, որ ամեն անգամ այսպես հուզվում եմ: Բառեր չեմ գտնում խոսելու, կոկորդս քարանում է»,- ասում է ընկեր Կարապետյանը:
Նախորդ հարսանքից դեռ շատ չի անցել: Այս հարսանիքը վերջին երկու ամսում երկրորդն է: Ասում է՝ սաները շատ երկրպագուներ ունեն:
«Օրը երկու կամ երեք անգամ գալիս են մարդիկ՝ խնամախոսության, ցանկանում են ամուսնանալ»
Բայց ոչ բոլորին է հաջողվում գործն ամուսնության հասնցնելը: Մեծ տունն ունի իր օրենքները, որ արդեն չեն խախտում ավելի քան 10-ը տարի:
«Ուղղակի պետք է սիրահարվեն, իրանք ուսանողներ են, իրար հետ շփվեն: Երբ իրանք գան Մարիամի պես ասեն՝ ես պատրաստ եմ ամուսնության, խնդրեմ»,- ասում է Կարապետյանը:
Մարիամի քույրերի համար էլ է դժվար: Թեև կարող է՝ իրար շատ կարճ ժամանակահատված գիտեն, բայց հասցրել են սիրել ու իրարից շատ բան սովորել: Մարիամի ամենամտերիմ ընկերուհին՝ Արփինեն 6 ամիս է, ինչ ճանաչում է նրան:
«Օրինակ , երբ ես մի բանից նեղվում եմ դառնում եմ կակտուս՝ փշերով, չեմ ուզում ոք ոքի հետ շփվել: Ինքը միշտ փորձում է այդ ամենը փոխել ավելի դրականի, լինել կողքս: Այդ առումով շատ լավ է: Ես ամեն անգամ տխրելուց կհիշեմ իրեն», – պատմում է Արփինեն:
Դրական, ընկերասեր աղջկա մասին ընկեր Կարապետյանն էլ շատ դրական հուշեր ունի, ևս մեկն էլ այսօր է ավելացել ու լիարժեք կդառնա, երբ լսի՝ Մարիամն իսկապես երջանիկ է, արդեն իր սեփական տանը:
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...