22:49 23.07.2018
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք ստացած Մեսրոպ Է.-ին, որին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Մեսրոպ Է.-ն հայտնել է, որ հարևան Ռազմիկը դանակով հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը, դանակահարության կասկածանքով, Ռազմիկ Է.-ին բերման է ենթարկել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին` ժամը 11։00-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 57 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն խոհանոցային դանակով հարվածել է Մեսրոպ Է.-ի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Նույն օրը` ժամը 16։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 16։00-ին «աջ ծնկահոդի շրջանի, ձախ քունքաճակատային շրջանի սալջարդ, քերծված վերքեր, ձախ ձեռքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Արկադի Է.-ն:
Պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 21։00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Ռազմիկ Է.-ն բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արկադի Է-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ռազմիկ Է.-ն տվել է խոստովանական բացատրություն, ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...