Ֆրանսիայի կոշտ պատասխանը ԼՂ կարգավորման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Ֆրանսիայի կոշտ պատասխանը ԼՂ կարգավորման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

15:07 14.01.2022

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։

Ռահման Մուստաֆաևը Twitter-ի իր էջում տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։

«Պարոն դեսպան, դիվանագիտությունը նախ և առաջ այն է,  որ դեսպանը պետք է հարգանքով վերաբերվի այն ​​երկրին, որին պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք նրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Նախօրեին Հայաստանում 3 զոհ կար»,- գրել է Լուազոն Twitter-ի իր էջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

12:30 06.05.2024

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 […] ...

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

11:52 06.05.2024

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը տասնյակ «Կատյուշա» հրթիռային կայաններով հարձակվել է 210-րդ տարածքային դիվիզիայի շտաբի վրա Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական Նաֆահ ռազմաբազայում, ասվում է շիական շարժման հաղորդագրության մեջ։ «Տասնյակ «Կատյուշա» հրթիռների հարձակումը Գոլանի բարձունքներում հակառակորդի 210-րդ դիվիզիայի շտաբի վրա իրականացվել է ի պատասխան իսրայելական բանակի գիշերային ռմբակոծության Բեքաա հովտի Նաբի Շիթ և Ալ-Սաֆարի քաղաքների միջև, որից մի […] ...

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

11:38 06.05.2024

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

Մենկարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

11:29 06.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Սևան քաղաքում նա ծանոթացել է […] ...

Տյումենի մարզում գետերի վարարման հետևանքով հարյուրավոր տներ են հեղեղվել

10:51 06.05.2024

Տյումենի մարզում գետերի վարարման հետևանքով հարյուրավոր տներ են հեղեղվել

Տյումենի մարզի 48 բնակավայրերում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման հետևանքով հեղեղվել են 392 բնակելի տներ և ճանապարհների 36 հատվածներ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ «48 բնակավայրերում 392 բնակելի տուն, 345 ամառանոց, 3241 սեփական հողատարածք և 36 ճանապարհահատվածներ շարունակում են հեղեղված մնալ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչության հաղորդագրությունում։ Նախօրեին […] ...

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի

10:40 06.05.2024

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի

Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 175 մարդ, ևս 111-ը անհետ կորել է, հայտնում է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 72 զոհի և 103 անհետ կորածի մասին: «Ռիո Գրանդե դու Սուլում, հորդառատ անձրևներ. 175 մարդ վիրավորվել է,  78-ը՝ զոհվել»,- հայտնում է […] ...

BACK_TO_TOP