Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացումներն ավելացել են․ մասնագետները սա համարում են կոլեկտիվ շփումների հետևանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացումներն ավելացել են․ մասնագետները սա համարում են կոլեկտիվ շփումների հետևանք

18:22 15.01.2022

Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում հոսպիտալացված երեխաները գրեթե նույն գանգատներով են։ Թե գրիպի որ տեսակն է, հստակ բնորոշում մանկաբույժները չեն տալիս, թեև վիրուսի տարածումը մեծ է նաև մեծահասակների մոտ։ Ընտանիքի անդամները դառնում են մեկը մյուսին վարակող։

Հիվանդանոցի փոխտնօրենը ստացիոնար բուժման ընդունված երեխաների թիվն է ներկայացնում՝ 30 մահճակալ ունեցող բաժանմունքում 40 երեխա է եղել հոսպիտալացված։ Մեկ շաբաթ շարունակ, բաժանմունքում ազատ մահճակալ չեն ունեցել ։

«Դիմելիությունը եղել է բավականին բարձր, ի տարբերություն նախորդ տարիների, երբ որ ավելի հանգիստ էր վիճակը և գրեթե հիվանդներ չէինք ունենում ստացիոնար պառկած։ Վիրուսը ակտիվ է՝ սեզոնով պայամանավորված ու ավելի ագրեսիվ ընթացք ունի, երեխաները շատ բարձր են ջերմում, բարդությունները հաճախ են զարգանում։ Ես կարծում եմ դրանով էր պայմանավորված տոնական օրերի մեր ծանրաբեռնվածությունը»,- նշել է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը։

Այս պահին ամբուլատոր դիմելիությունն է բավականին բարձր, իսկ ստացիոնար բուժում ստացողների թիվը նվազել է։ Վիրուսի թեթև ընթացքի դեպքում ծնողները  գերադասում են երեխաների բուժումը շարունակել տանը։ Հիմնականում տոնական օրերին, չնայած շատերի տանը մնալու ցանկությանը, եղել են դեպքեր, երբ երեխայի հոսպիտալացումն անխուսափելի է դարձել։

Մանկական բաժանմունքում բուժում է ստանում 23 երեխա, որոնք սուր շնչառական վիրուսով ծանր դեպքերը չեն, բայց ունեն բարդացումներ։ Նախորդ օրերի համեմատ  վիճակը բաժանմունքում առայժմ հանգիստ է, բայց չկա երաշխիք, որ դպրոցներում և նախակրթարաններում ուսումնական պարապմունքների վերսկսմանը զուգահեռ իրավիճակը կրկին չի փոխվի, քանի որ փակ կոլեկտիվներում վարակի տարածման հավանականությունն ավելի է մեծանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

18:16 09.06.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

BACK_TO_TOP