23:58 23.07.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հուլիսի 23-ին հանդիպել է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ջրի արդարացի բաշխումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր: Սակավաջրության այս պայմաններում, խնդրի լուծման համար ջուրը պետք է հասցնել ջրագծի վերջին կետում գտնվող համայնք և հենց այդտեղից սկսել ոռոգումը: Սկզբունքն այսպիսին է. եթե անգամ մեկ բաժակ ջուր ունենք, այն պետք է բաժանվի հավասարաչափ՝ բոլորի միջև»,-հայտարարել է կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:
Սա նախագահի՝ ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ ամբողջական կազմով առաջին հանդիպումն էր, որի հիմնական նպատակը աշխատանքային խնդիրների վերհանումն էր:
Ի. Գաբայանի համոզմամբ՝ ջրի բաշխման գործընթացում պետք է ներգրավվեն նաև շարքային ջրօգտագործողները՝ այսպիսով ապահովելով նաև հանրային վերահսկողության գործառույթը. «Մենք արդեն իսկ նախադեպեր ունենք, երբ ոռոգման գործընթացում և, հատկապես, ջրի բաշխման աշխատանքներում ներգրավել ենք այն համայնքների բնակիչներին, որտեղ ջրամատակարարումից բողոքներ են եղել: Կարծում եմ՝ սա լավ պրակտիկա է, երբ գյուղացիներն աշխատանքի են անցնում ՋՕԸ-ներում: Սա ոչ միայն առավել թափանցիկ է դարձնում ՋՕԸ-ի աշխատանքն, այլև՝ մեծացնում հանրային վստահությունը համակարգի նկատմամբ»,- ասել է Ի.Գաբայանը:
Տիկին Գաբայանը ուշադրություն է հրավիրել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդրին: Այդ նպատակով ՋՕԸ-ի ղեկավարներին հանձնարարվել է ուշադիր լինել տեղամասերում աշխատող ջրբաշխների մատյանների նկատմամբ. «Կարևոր է, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր վրա հավելյալ ֆինանսական բեռ չի դրվում, որ ինքը վճարում է միայն ջրի այն ծավալի համար, որն օգտագործել է: Ջրբաշխների մատյանները պետք է ստորագրվեն հենց ոռոգման պահին` ո՛չ առաջ, ո՛չ հետո»,- ասել է Գաբայանը:
Հանդիպման ընթացքում «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը տեղեկացրել է, որ ոռոգման շրջանում ընկերության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ջրանցքների վրա՝ հնարավոր վթարներն անմիջապես արձանագրելու և վերացնելու համար:
ՋՕԸ-ի տնօրենները կոմիտեի նախագահին ներկայացրել են տեղերում իրականացվող աշխատանքները: Անդրադարձել են նաև ջրի կառավարման խնդրին: Ըստ նրանց՝ յուրաքանչյուր ջրօգտագործողի համար տեղամասերում կա առանձին հաշվառման քարտ, որում գրանցվում են բոլոր տվյալները: ՋՕԸ-ի ղեկավարները նաև նշել են, որ ջրօգտագործողները հաճախ են պահանջում իրենց քարտերը և ստուգում դրանցում կատարված գրանցումները.
«Ես շատ ուրախ եմ, որ ջրօգտագործողներն այդքան ուշադիր են իրենց հաշվառման քարտերի և դրանցում արվող գրառումների նկատմամբ: Հենց այսպիսին պետք է լինի մեր աշխատանքը՝ հիմնված փոխադարձ պահանջատիրության վրա: Մենք իրարից պետք է պահանջենք, որ յուրաքանչյուրս բարեխղճորեն կատարենք մեր աշխատանքը»,- ասել է Ի. Գաբայանը:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...