19:47 17.01.2022
Վրաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին մահացությունների թիվը գերազանցել է 53,4 հազարը, սա ամենավատ ցուցանիշն է տվյալների վերլուծության ողջ պատմության մեջ, այսինքն՝ 1994 թվականից ի վեր։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» անցյալ տարվա 11 ամիսների հաշվետվությունը ներկայացնում է BMG գործակալությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։
Ըստ տվյալների՝ բնակչության բնական անկումը, առանց միգրացիայի, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին հատել է 12,4 հազարի սահմանագիծը, ինչը նույնպես ռեկորդային է վերջին 27 տարիների համար։
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում ծնվել է 41 043 երեխա։ Այս թվերի հիման վրա ստացվում է, որ անցած տարի երկրում օրական միջինը 123 երեխա է ծնվել, 160 մարդ մահացել է։
2018-2020 թթ․-ի վիճակագրությունը.
2018 թ․-ին՝ օրական միջինը ծնվում էր 140 երեխա, մահանում՝ 127 մարդ,
2019 թ․-ին՝ օրական ծնվում էր 132 երեխա, մահանում՝ 128 մարդ,
2020 թ․-ին՝ օրական միջինը ծնվում էր 127 երեխա, մահանում՝ 138 մարդ։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն երկրում ժողովրդագրական իրավիճակը տագնապալի է համարում։
«Սա այս տարվա ամենաանհանգստացնող տվյալներից մեկն է։ Հիշեցնենք, որ 2020 և 2021 թվականներին Covid-ի ազդեցությունը լուրջ էր… Ինչպես գիտեք, մենք Վրաստանում վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդագրական խնդիրներ ենք ունեցել, և սա երկրի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, բայց համավարակը խաղաց իր դերը դրանում, որ մեզ մոտ բնական աճ չգրանցվեց»,- ասել է Գամկրելիձեն։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում բնակվում էր 3 726 800 մարդ։ Ակնհայտ է, որ մինչև 2022 թվականը նրանց թիվը նվազել է։ 1994 թվականին Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը գերազանցում էր 4,9 միլիոնը։
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է15:34 09.06.2025
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...
15:25 09.06.2025
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունըՀունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...