Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման հնարավորությունները

18:25 20.01.2022

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, հրամանատար Վիկտոր Ռոմանենկովը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր սերժանտ Էդիդիոնգ Գլոդովսկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը:

Ա. Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և ընդգծել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների բնագավառում սկիզբ է առել 2003-ից: Անցած տարիների ընթացքում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, բազմաթիվ ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

Գերատեսչության ղեկավարն, ի թիվս այլ ծրագրերի, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ Շիրակի մարզում երկու հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի հիմնանորոգման և կառուցման (Գյումրի 2, Ախուրյան) ծրագրին: 2022թ. դրա շրջանակում նախատեսվում է Աշոցքի նոր հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցման ավարտը և բացումը: Մեկնարկել են «Սևան ազգային պարկի» տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցման աշխատանքները: Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում ընդգծվել են նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը:

Դեսպան Լին Թրեյսին վերահաստատելով փոխգործակցության շարունակականության և ընդլայնման ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ նշել է, որ անվտանգության տեսանկյունից մեծապես կարևորվում են աղետների ռիսկերի նվազեցմանը և արձագանքմանն առնչվող ծրագրերը:

Գեներալ Էդվարդ Լ. Վոնի խոսքերով՝ երկու երկրներն արդեն 30 տարի ունեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, ինչը հիմք է տալիս ընդլայնելու ծրագրերն՝ ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական առումով:

Կողմերը քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 10.06.2025

SHANTNEWS

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:55 10.06.2025

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

11:45 10.06.2025

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

11:35 10.06.2025

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

Գազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

11:27 10.06.2025

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:18 10.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...

BACK_TO_TOP