ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզանա Մասսին ռուսական անձնագիր է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզանա Մասսին ռուսական անձնագիր է ստացել

19:51 24.01.2022

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզանա Մասսին ռուսական անձնագիր է ստացել։ Փաստաթուղթը նրան ներկայացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունվարի 24-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Մասսիի լիազոր ներկայացուցիչ Բալթազար Շալդենբրանդը։

Արարողության ընթացքում Մասսին շնորհակալություն է հայտնել նախագահի օգնականին, որի հետ նա հաճախ է զրուցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում 1998-2008թթ. Նա նաև նշել է, որ Ուշակովը «ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության հաջողակ և հանրաճանաչ դեսպանն է»։

«Ինձ համար կարևոր էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, որպեսզի շարունակեմ աշխատել Ռուսաստանի մասին իմ յոթերորդ գրքի վրա»,- ավելացրել է Մասսին:

2021 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մասսիին շնորհել է երկրի քաղաքացիություն։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, մի քանի գրքերի հեղինակ Սյուզանա Մասսին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ցանկության մասին։ Նրա խոսքերով, եթե Ռուսաստանի նախագահը նման հնարավորություն ընձեռի, դա իր համար պատիվ կլինի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

12:11 09.06.2025

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

12:05 09.06.2025

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

BACK_TO_TOP