Քննարկվել է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Քննարկվել է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը

16:51 26.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների (ՃՃՇ) հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը, առկա խնդիրները, արձանագրված թերություններն ու բացթողումները, սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտում առաջնահերթ նպատակը ճանապարհների պահպանման
և կառավարման զարգացած համակարգի ներդնումն է՝ հիմնված բարձր կարողություններ ունեցող մասնագիտացված ընկերությունների վրա:

Նախարարն ընդգծել է, որ ճանապարհները սպասարկելիս ՃՃՇ-ները պետք է խստագույնս հետևեն և պահպանեն կնքված պայմանագրերով և կառավարության կողմից հաստատված կարգով սահմանված տեխնիկական պահանջներն և նորմերը, թարմացնեն և համալրեն օգտագործվող տեխնիկայի պարկը՝ համապատասխանեցնելով սահմանված պահանջներին:

Նշվել է, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։
Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհների վատ սպասարկումը կարող է պատճառ հանդիսանալ և նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների աճին։ Հետևաբար, հետևողական կերպով ուսումնասիրություն և վերահսկողություն է իրականացվելու յուրաքանչյուր դեպքով և պարզվելու է՝ արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը
ճանապարհի վատ սպասարկումն է եղել, թե ոչ։

Ղալեչյանը նկատել է, որ ՃՃՇ-ներն իրենց աշխատանքներին նոր որակ պետք է հաղորդեն՝ ժամանակին և ճիշտ
կազմակերպեն ձնամաքրման աշխատանքները, բարելավեն կատարման եղանակը:

Նշվել է նաև աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և վերահսկողության նոր մեխանիզմներ ներդնելու
անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ ՃՃՇ-ների ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր առաջարկություններ, որոնք
քննարկվել են նախարարի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

18:16 09.06.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP