14:44 27.01.2022
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենքերի շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ իրականացնել թվով 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ։ Ըստ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտ է, որպեսզի առկա շենքերի տեղը կառուցվեն նոր, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դիմակայուն դպրոցական շենքեր։
Կառավարությունն ընդունել է «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու, ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ «Նևրոզների կլինիկան» ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մահճակալային ֆոնդը կազմում է 50 մահճակալ, ընկերությունում տարեկան բուժվում են միջինը 600-650 հիվանդ։ Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով երկու անգամ ներկայացվել են մրցույթով մասնավորեցման։ Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է «Նևրոզների կլինիկայի» 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը։
16:00 09.06.2025
Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...
15:54 09.06.2025
«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...
15:34 09.06.2025
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...
15:25 09.06.2025
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունըՀունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...