20:09 28.01.2022
Հայկական զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր միջոցառումներ են անցկացվել Գյումրիի թանգարաններում ու պատկերասրահներում։
Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում ֆոնդերից դուրս են բերվել ու ցուցադրության են հանվել նկարչուհիների պատերազմական թեմատիկայով արված երկու կտավներ։ Դրանցից մեկը պատկանում է Մարիամ Ասլամասյանի վրձնին։ Կտավը, որում պատկերված են Արցախի ու Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ տարազներով կանայք, վերնագրված է «Նամակ ռազմաճակատից»։
Հաջորդ կտավում արդեն Երանուհի Ասլամազյանի հայկական լեռնաշխարհին բնորոշ գույներն ու տրամադրություններն են , որոնք արտացոլում են ռազմաճակատից վերադարձող զինվորի դիմավորման անբացատրելի զգացողություններով տեսարանը։ Բոլոր ժամանակաշրջաններում է հայ զինվորը հասարակությունում եղել և մնում հպարտության, երկրի ամրության խորհրդանիշ, իսկ զինվորի բանակից տունդարձը միշտ դառնում է կարևոր իրադարձություն։
Ասլամազյան քույրերը նաև պատերազմի տարիներին առանձնացել են իրենց լիտոգրաֆիկական աշխատանքներով, որտեղ պատկերված ռազմակոչերը ոգեշնչել են ռազմաճակատ ու բանակ մեկնող զինվորներին։ Արցախյան առաջին պատերազմի օրերին էլ, երբ մեր պետությունը դեռ չուներ կանոնավոր բանակ, ռազմակոչերը կարևոր նշանակություն են ունեցել թշնամու դեմ մղվող մարտերի ժամանակ։ Թանգարանի ցուցասրահներում ձայնային ինստալացիաների միջոցով հայ զինվորների ու սպաների շուրթերից հնչում էին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու կոչեր։
«Բանակը միայն սահման պահողը չէ, բանակը նաև մշակույթ պահողն է, բանակը ընտանիք պահողն է: Հենց ինստալացիայի հիմնական իմաստը դա է, որ մշակույթ պահողը հենց մեր բանակն է էսօր, որ սահմաններից ներս չի թողնում թշնամուն, որպեսզի մեր մշակույթը կարողանա զարգանալ և առաջ գնա»,-նշում է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահի տնօրենի ժ/պ Կարեն Բարսեղյանը:
Բանակին ու զինվորներին ուղղված մարտական կոչերը հնչեցնում էին հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներն ու զորահրամանատարները, որոնք իրենց հետևից կարող էին առաջ տանել հազարավոր կամավորականների ու զինվորականների։ Այդպիսի հրամանատարներից էր զորավար Անդրանիկը, ում հեղինակության շնորհիվ Կովկասյան կորպուսի կազմում 1918 թվականի ապրիլի 20-ին ստեղծվեց առանձին հայկական հարվածային զորամիավորումը, որը տեղակայված էր Ալեքսանդրապոլում։
Անդրանիկի 1400 հոգանոց կանոնավոր զորամիավորումը պետք է կատարեր սահմանապահ ծառայություն, որին հանձնարարված էր պաշտպանել Ալեքսանդրապոլ-Արդահան-Լոռի գիծը, նաև Ալեքսանդրապոլ- Ախալքալակ ճանապարահատվածը, որտեղ էլ սահմանապահ զորամիավորումը ստիպված էր նաև պաշտպանել Էրզրումից ու Երզնկայից Ալեքսանդրապոլ վերադարձող գաղթականների անվտանգությունը։ Զորամիավորման մշտական բանակատեղին էին համարվում Ալեքսանդրապոլի Սևերսկի թաղամասի զորանոցները։
«Զորամիավորման կեսը ձիավորներն էին, կեսը՝ հետևակը, առանձին բաժին էր կազմում հրետանին, այսինքն՝ հստակ տեսնում ենք, որ էս 1400 հոգանոց բանակային կորպուսը, կարելի է ասել փոքրիկ զորագունդը, ուներ տարբեր մասնաբաժիններ»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:
Անդրանիկ զորավարի զորագնդին էր հանձնարարված պաշտպանել Ալեքպոլը թուրքերի հարձակումներից։ Մարտի մեկնելուց առաջ կանոնավոր զորամիավորումը զինվորական շքերթով անցնել է Ալեքպոլի հրապարակով։
«Ապրիլի 11-ին զորամիավորումը պետք է շարժվեր արդեն, կեսօրից առաջ բոլոր բաժանմունքները դասավորվում են և դրոշներով, երաժշտությամբ հանդիսավոր զորանց են կատարում Ալեքպոլի մեջ,՝ հրապարակում և փողոցներում, հարվածային զորամիավորման զորանցը առաջնորդում է զորավար Անդրանիկը»,- պատմում է Ինգա Ավագյանը:
Չնայած ներդրած ջանքերին, Անդրանիկին չի հաջողվում պաշտպանել Ալեքպոլի անվտանգությունը, զորքը ջլատված էր, իսկ թշնամու դեմ պայքար մղելու համար ուժերը անհավասարաչափ էին։
Ռազմական ղեկավարության իր հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառով Զորավարը 1919 թվականին ցրում է իր զորամիավորումը, գալիս է Էջմիածին, թուրը հանձնում կաթողիկոսին ու հայրենիքից տեղափոխվում է Բաթում, ապա Ֆրեզնո։ Անդրանիկի Ալեքպոլում հիմնած կանոնավոր հարվածային զորամիավորումը համարվում է մեր Ազգային բանակի նախատիպը։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...