13:15 02.02.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի մասնագետները վերստուգում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի «Հայասի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարման նկատմամբ։
ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ վերստուգման արդյունքում պարզվել է՝ ընկերության կողմից թույլ են տրվել էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային անվտանգության բնագավառների իրավական ակտերի պահանջների 3 տասնյակից ավելի խախտումներ։ Մասնավորապես՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից՝
գազատարի վրա հսկիչ չափիչ կետերը բնակավայրերի տարածքից դուրս տեղակայված չեն իրարից 500 մ հեռավորության վրա,
առկա չեն գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական մի շարք հրահանգներ,
չեն կատարվում գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) և պրոֆիլակտիկ պլանային վերանորոգումը,
գազի մատուցման աշխատանքների կարգագիրը չի կցվում օբյեկտի կատարողական, տեխնիկական փաստաթղթերին և չի պահվում,
գազատար խողովակները չունեն արտադրող գործարանների հավաստագրերը կամ դրանց՝ սեփականատիրոջ կողմից հաստատված պատճենները,
հակագազերը, նախապաշտպանական գոտիները, ապահովման ճոպանի կեռիկները և թոկերը պարբերաբար չեն փորձարկվում:
Հրդեհային անվտանգության բնագավառից՝
ներքին հակահրդեհային ջրացանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով,
արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգը ոչ սարքին վիճակում է։
Տեսչական մարմինն արձանագրված խախտումները վերացնելու կարգադրագրեր էր տվել ընկերությանը։ Տնօրեն Վ. Բաղդասարյանը կարգադրագրերի պահանջները չի կատարել, և ՏՄ կողմից կազմվել է վերստուգման ակտ։
Այսպիսով, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 187-րդ հոդվածի 3-րդ մասով, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայասի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Բ․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ 105-րդ հոդվածի հատկանիշներով նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50 հազար, իսկ 187-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ 150 հազար ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 200 հազար ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...