12:40 07.02.2022
Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու գնաճի, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջացել, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կոշտ միջոցների, փոխանցում է Ermenihaber-ը։
Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ ցույցի ելած քաղաքացիներից ոմանք իրենց բողոքն արտահայտել են՝ հրապարակում այրելով էլեկտրաէներգիայի հաշվեգրերը։
Ցուցարարները նաև երթ են իրականացրել՝ վանկարկելով «Թայի՛փ, հեռացի՛ր», «Պետությո՛ւն, հեռացի՛ր», «ԱԶԿ հեռացի՛ր», ինչպես նաև պահանջել են Թուրքիայի էլեկտրացանցերի տնօրինության հրաժարականը։
Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...