12:51 15.02.2018
Ադրբեջանի զորամասերից մեկում անհայտ պայմաններում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուն (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu): Նրա զոհվելու մասին տեղեկությունները փետրվարի 10-ից սկսած հրապարակել են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, կոծկել է զինծառայողի կորստի փաստը՝ որևէ կերպ չարձագանքելով միջադեպին։
Զինծառայողի մահվան մանրամասները հայտնի չեն, սակայն նշվում է, որ նա ուներ էպիլեպսիա, և այդ պայմաններում զորակոչվել ու Ադրբեջանի բանակում ծառայել էր առնվազն 7 ամիս։
Razm.info մասնագիտացած կայքը տարվա սկզբից ադրբեջանական բանակում արձանագրել է 6 զինծառայողի կորուստ, որոնցից 3-ը եղել է մարտական պայմաններում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձանագրել է նրանցից միայն երկուսի մահը, այն էլ միջադեպերի մասին սոցցանցերում աղմուկ բարձրանալուց հետո։
Նշված զինծառայողներից մի քանիսն առաջնագծում «անհայտ պայմաններում» մահացել են հունվարին, երբ Ադրբեջանի բանակը փորձում էր կրկին սրում հրահրել առաջնագծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի նախօրեին։
Հունվարի 25-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերից մեկը 7 ամիս ընդմիջումից հետո հերթական անգամ դիվերսիայի փորձ արեց, սակայն «քոռ ու փոշման» հետ դարձավ։
Զինծառայողների կորստի մասին տեղեկությունները թաքցնելը Ադրբեջանի պաշտպանության նախարարության համակարգում առաջին անգամ հատկապես վառ արտահայտվեց 2014 թվականի օգոստոսի սրացման ժամանակ։ Չկարողանալով սեփական հանրությանը խոստովանել ունեցած կորուստների մասին՝ Ադրբեջանի բանակի ղեկավարությունը որոշեց պարզպես չհայտնել կորուստների մասին։ Սակայն տեղեկությունները շարունակեցին տարածվել սոցցանցերով։
Բանը հասավ նրան, որ Իլհամ Ալիևը հրաման արձակեց առաջնագծին մոտ տեղակայված բնակավայրերի բնակչության «բերանը փակելու», զոհերի մասին տեղեկությունների տարածումն արգելափակելու, առաջնագծին մոտ գտնվող տարածքներ լրագրողների մուտքը սահմանափակելու մասին։ Հրամանը գործում է մինչև հիմա։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...