Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ բանակցությունների շարունակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ բանակցությունների շարունակմանը

10:26 25.07.2018

Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի արդյունքները:

«Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգևորիչ է, որ նոր ոգով ու նոր շնչով այդ ծրագրերը ներկայացվեցին», -ասել է նա:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, այդ թվում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ օրակարգի բոլոր գերակայությունների շուրջ: Դուք շատ լավ գիտեք, որ այդ օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, այդ թվում` բարեփոխումներին, արդարությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար պայմանների ստեղծմանը»,-ասաց Մնացականյանը:

Շոշափվող հարցերից է եղել նաև անվտանգությունը, ներառյալ` Արցախի հակամարտությունը: Ըստ Մնացականյանի՝ ՄԱԿ-ը միշտ աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Նա կարևորել է ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի աջակցությունն  այս ձևաչափով բանակցությունների շարունակմանը:

Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, ԵՄ-ի, այլ երկրների հետ: Սեպտեմբերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

«Ամեն ինչ անելու ենք, որ լավագույնս կարողանանք ներգրավվել երկխոսության մեջ մեր գործընկերների հետ կառավարություննների ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով: Մենք շատ ոգևորված և ուրախ ենք, որ կկարողանանք այդ առիթից օգտվել և նաև մեր օրակարգն առաջ տանել բոլոր մակարդակներով»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

BACK_TO_TOP