Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխանական դաշինքին. hարցումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխանական դաշինքին. hարցումներ

13:47 08.02.2022

Թուրքիայի 13 սոցիոլոգիական ընկերություններ հունվար ամսին առանձին-առանձին հարցումներ են իրականացրել՝ պարզելու համար ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը, փոխանցում է Ermenihaber-ը։

Metropoll, Gezici, ORC, MAK և կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար ոչ շահեկան պատկեր է արձանագրել: ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» դաշինքն էլ հետ է մնում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) «Լավ» (ԼԿ-İP) կուսակցությունների կազմած «Ազգ» խորհրդարանական դաշինքի վարկանիշին: Բոլոր 13 սոցհարցումների միջինով իշխանական «Ժողովուրդ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողները կազմել են 39.6%, իսկ ընդդիմադիր «Ազգ»-ինը՝ 40.5%:

Առանձին կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսինն է՝ ԱԶԿ-32.2%, ԱՇԿ- 7.4%, ԺՀԿ-27.1%, ԼԿ-13.4%:

Մեջլիսում ներկայություն ունեցող կուսակցություններից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ն (HDP-ԺԴԿ) էլ ստացել է հարցվածների 10.6%-ի հավանությունը, 0.6%-ով գերազանցելով խորհրդարանի անցողիկ շեմը:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության վարկանիշը կազմել է 3.1%, իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը ստացել է հարցվածների 1.7%-ի հավանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP