19:58 08.02.2022
Այսօր կայացել է Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով։ Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծ մասը չի մասնակցել։
Օրակարգային հարցերի քննարկումից առաջ ձևավորվեց ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, հաստատվեց կազմը։ Տարվա առաջին նիստի օրակարգի հիմնական հարցերը ֆինանսական էին։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը առաջարկեց նախորդ տարվա ընթացքում տնտեսած մոտ մեկ միլիարդ դրամ ազատ միջոցները ֆոնդային մաս տեղափոխել, գումարը ծախսել քաղաքի կարիքների համար։
«Մենք նախատեսում ենք էս գումարով հիմնականում «Անի» թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, ընտրանքային կարգով ուզում ենք մի քանի շենքերի արտաքին ջերմամեկուսացում իրականացնենք, բացի դրանից, մենք կոմունալ ծառայության համար մեքենաներ ենք ձեռք բերելու՝ ձյուն մաքրող մեքենաներ, ամեն դեպքում՝ մենք պարտավոր ենք էս գումարը ծախսել»,- հայտարարել է քաղաքապետի խորհրդականը։
Բյուջեում առաջարկվող փոփոխությունն ընդունվեց միաձայն, 600 հազար դրամ էլ նախատեսվեց հատկացնել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին։ Բարերարի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են կատարվել, իսկ քաղաքի բյուջեից գումարը նախատեսվում է ծախսել փայտե հատակը փոխելու համար։
Օրակարգային հարցերի քննարկումից հետո ավագանու անդամները քաղաքացիներին հուզող հարցերն ուղղեցին քաղաքապետին և բաժինների ղեկավարներին։ Դարձյալ թափառող շների խնդիրը մնում է մտահոգող։
«Նոր կազմակերպություն կա, որը մի քանի օր առաջ արդեն հաղթել է մրցույթը, հանձնարարականներ կա տրված, մենք հետևում ենք թափառող շների խնդրին։ «Անի» թաղամասում աշխատանքներն արդեն սկսված են, 3 օրվա ընթացքում արդեն 60 շուն է տարվել ստերջացման»,- հայտնել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Շների համար նախատեսված ապաստարանը այս տարի ևս գործելու է, թե երբվանից, հստակ ժամկետներ չեն նշվում։
Ավագանու անդամներից հարց եղավ Սևյանի մշակույթի պալատի շենքի պահպանության և վերակառուցման մասին։ Գյումրիի գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ նախագծային աշխատանքներն ավարտված են, «Բալետ 20-21» հիմնադրամին հատկացված շինությունը կվերականգնվի մինչև 2026 թվականը։
«Նախագծային ու էսքիզային տարբերակները պատվիրված է հիմնադրամի կողմից, ամերիկացի ճարտարապետներ են աշխատել, շատ հետաքրքիր կոնցեպտ է ստացվել, շենքը միացված է Կայարանի շենքի հետ, շատ հետաքրքիր ու կրեատիվ լուծումեր ունի»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Իսկ թիվ մեկ պոլիկլինիկայի շենքը, որը Գյումրիի պատմամշակութային շինություններից մեկն է, վերակառուցումից հետո արդյո՞ք կմնա քաղաքի հաշվեկշռում, այս հարցը ևս քաղաքի գլխավոր ճարտարապետին։ Վերջինս էլ պատասխանեց, որ այն մնում է համայնքային ենթակայության տակ, իսկ վերանորոգման աշխատանքների ընթացքում ամեն ինչ կհամաձայնեցնեն քաղաքաշինական նորմերին, արտաքին ձևափոխություններն արգելված են։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...