19:00 08.02.2022
«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում, որն անփոխարինելի է Եվրոպային վառելիքով մատակարարման հարցում։ Այս մասին փետրվարի 8-ին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։
Դի Մայոյի խոսքերով՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, սակայն Մոսկվան, իր հերթին, նույնպես մեծապես կախված է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտներից։
«Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային առաջարկում է այլընտրանքային երթուղի, սակայն այն նաև կապված է ռուսական մատակարարումների հետ, ասել է իտալացի նախարարը։
«Գազատարը, որի լիցենզավորման ընթացակարգերը կասեցվել են, օբյեկտիվորեն թուլացնում է Կիևի դիրքերը ռուսական գազի մատակարարման և տարանցման մասին համաձայնագրի առումով, որի ժամկետը լրանում է 2024 թվականին»,- հիշեցրել է նա։
«Այստեղից էլ բխում են այն մտավախությունները, որոնք կիսում են այլ երկրներ՝ Միացյալ Նահանգները, Բալթյան և Արևելյան Եվրոպայի գործընկերները, ռուսական գազի Եվրոպա մատակարարվող հիմնական երթուղուց դուրս մնալու վերաբերյալ:
Այսպիսով, Մոսկվան անփոխարինելի է մնում ամբողջ Եվրոպայում մատակարարումների ապահովման հարցում»,- եզրափակել է Իտալիայի արտգործնախարարը։
Երեքշաբթի ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ճգնաժամից դուրս գալու կարևորագույն կետերից մեկը մնում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը։ Նրա խոսքերով՝ ուկրաինական հակամարտության հետևանքները կկանգնեն ոչ թե ԱՄՆ-ին, այլ եվրոպացիներին՝ էլեկտրաէներգիայի գնի առումով։
Նախօրեին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը խոստացել էր «վերջ դնել» նախագծին Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» դեպքում։ Հայտարարությունն արվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նրա բանակցություններից հետո։ Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Բեռլինը միասնական են իրենց դիրքորոշման մեջ։
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել «Հյուսիսային հոսք 2»-ը որպես Ռուսաստանի վրա ազդեցության լծակ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...