20:40 11.02.2022
Փետրվարի 16-ից գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի միայն փորձաքննություն անցնելու և դրանց տեղադրման լիցենզիա ունենալու դեպքերում: Այժմ գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունները սպասում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիզենզավորման և թույլտվության վարչության հավաստագրերի տրամադրմանը, որից հետո միայն կկարողանան ճնշափորձարկման ենթարկել ավտոմեքենաների գազաբալոնները:
Ճնշափորձարկման լաբորատորիաներին գործարկման թույլտվություն տրամադրելուց առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման և թույլտվության վարչության աշխատակիցները ստուգայցեր են կատարում։ Ստուգում են տեղամասի հագեցվածությունը, ճնշափորձարկման սարքերի աշխատանքն ու լաբորատորիայի տարածքի հարմարավետությունը։
Շիրակի մարզից լիցենզիա ստանալու համար ամբողջական փաստաթղթերով դիմել են դեռ երկու ընկերություններ՝ մեկը Գյումրիից, մյուսը՝ Արթիկից: Մասնագիտական ստուգայցից և եզարակացություններից հետո ընկերություններին լիցենզիայի տրամադրման կամ մերժման համար սահմանված է 23 աշխատանքային օր:
Լիցենզավորված գործունեություն սկսելու համար ամբողջ Հանրապետությունից առայժմ նախարարություն են դիմել ընդամենը 10 ընկերություններ։ Գործընթացը երկարատև չէ, տևում է մինչև 40 րոպե, իսկ ավտոմեքենան լաբորատորիա բերելու անհրաժեշտություն չկա։
«Մեքենան պարտադիր չէ, որ լինի լաբորատորիայում, այսինքն՝ քանդման պրոցեսին պարտադիր չէ գտնվի տեղամասում։ Այնպես մի պատկերացրեք, որ 70 կամ 30 ավտոմեքենա պետք է միաժամանակ կանգնեն լաբորատորիայում ու կուտակումներ առաջանան, գազաբալոնն է փորձաքննվելու միայն»,- նշում է Գյումրիում գործող գազաբալոնների տեղադրման և ճնշափորձարկման ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգյանը։
Մինչ այդ և երկար տարիներ տրանսպորտային միջոցների վերասարքավորմամբ և գազաբալոնների տեղադրմամբ զբաղվել են տարբեր անհատներ ու չլիցենզավորված ընկերություններ։ Պահանջը չի վերաբերում այն մեքենաներին, որոնցում գազաբալոնները տեղադրել են հավատարմագրված ընկերություններ։
Ճնշափորձարկում անցնելուց հետո տրանսպորտային միջոցների տվյալները մուտքագրվելու է նոր ստեղծվող միասնական շտեմարան, որի տվյալներից կօգտվեն ճանապարհային ոստիկանությունը, ապա գազալցակայանները։ Առանց փաստաթղթի մեքենան գազով լցավորելն արգելվելու է:
«Գազալցակայանները ցանկացած մեքենա պետք է լցավորեն միայն շտեմարանի տվյալների հետ համադրելուց և դրական եզրակացությունը շտեմարանից ստանալուց հետո։ Մեծ տուգանքներ են սահմանված այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք էս օրենքները կխախտեն։ Բացի շտեմարան մուտքագրելուց, նաև մեքենայի վարորդին տրամադրվում է թղթային հավաստագիր, որ տվյալ մեքենայի գազաբալոնը վկայագրված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՏԿԵՆ լիցենզավորման և թույլտվության վարչության բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։
Հայտ ներկայացրած որոշ ընկերությունների լաբորատորիաները դեռ չեն համապատասխանում պահանջվող նորմերին, ստուգումների գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, ինչը հնարավոր է երկարաձգի պարտադիր պահանջի կիրառումը։ Վերջնական հստակեցումներից հետո նախարարությունը կհրապարակի լիցենզավորված կազմակերպությունների ցանկը և սպասարկման սակագինը, ըստ նախնական տվյալների, մեկ գազաբալոնի ճնշափորձարկումը կարժենա 9000 դրամ։
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...